Կանանց վիճաբանության ժամանակ դանակահարվել է տղամարդ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մաշտոցի պողոտայում, վիճաբանության ժամանակ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.40-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի հարակից այգում երկու կանայք վիճաբանել են, ինչի ընթացքում նրանցից մեկը Կարեն Գ.-ից դիտողություն ստանալուց վիրավորված՝ նրա կրծքավանդակին դանակով հարված է հասցրել ու պատճառել մարմնական վնասվածք: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանել են 1990 թ. ծնված Կարինե Մ.-ն և 1993 թ. ծնված Ալվարդ Ո.-ն, որը իր մոտ եղած դանակով հարվածել է դիտողություն արած Կարեն Գ.-ին:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և ՈԶ ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, ժամը 19.30-ին, Ալվարդ Ո.-ն Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով