Ծեծի է ենթարկվել Կարեն Բաբաքեխյանը

Загрузка...

Վերջերս ակամայից ներկա եղա ոստիկանների միջև տեղի ունեցող մի խոսակցության, որը լիովին հաստատեց «դալալ» ծածկանունով ԱԱԾ գործակալ, կավատությամբ զբաղվող, ԿՀԴՊ պետի նախկին տեղակալ Կարեն Բաբակեխյանի մասին մինչ այդ մամուլում շրջանառվող լուրերը։

Ոստիկանների խոսակցությունից պարզվեց, որ «դալալի» որդու՝ Ռուբեն Բաբակեխյանի տաքսիներից մեկը ավտովթարի է ենթարկվում Նոր Նորք համայնքում։ Մոտեցած ոստիկանության աշխատակիցների հետ տաքսու վարորդը, որն էլ հենց վթարի մեղավորն է լինում սկսում է խոսել ակնհայտ արհամարանքով և վիրավորական տոնով, իր պահվածքը հիմնավորելով այն հանգամանքով, որ ինքը 6-րդ վարչության պետի տեղակալի ՝ Կարեն Բաբակեխյանի տաքսու սերվիզից է։ Սակայն տեսնելով, որ Ոստիկանների վրա այդ տրված անունը ցանկալի ազդեցություն չի ունենում տաքսու վարորդը զանգում և կանչում է Կարեն Բաբակեխյանի տղային ՝ Ռուբենին։ Վերջինս գալուց հետո իրեն սկսում է պահել բավականին լկտի, սակայն արդյունքում նրա մոտ էլ ոչինչ չի ստացվում և ոստիկանները արդեն դեպքի վայր ժամանած օպերլիազոր Գ.-ի հետ միասին շարունակում են իրենց օրինական գործողությունները։

Հաջորդ օրը Նոր Նորքի բաժին է ժամանում Կարեն Բաբակեխյանը անձամբ իր որդու հետ միասին։Որդուն էլ հետը բերում է, որպեսզի տեսնի թե ինչ հզոր է իր հայրը և ինչպես է հիմա պատժելու օպերլիազոր Գ-ին։ Արդեն Նոր Նորքի ոստիկանապետի առանձնասենյակում Կարեն Բաբակեխյանը սկսում է սեռական բնույթի հայհոյանքներ տալ օպերլիազոր Գ-ին և փորձում է ձեռք բարձրացնել վերջինիս վրա, բայց անհաջող։Օպերլիազորը լկտիացած 6-րդ վարչության պետի տեղակալին տալիս է համարժեք պատասխան, առաջին հարվածով գետնին է տապալում Կարեն Բաբակեխյանին, իսկ երկրորդ հարվածով տղային։

Գետնից մի կերպ բարձրանալով, ընդհանուր խառնաշփոթի մեջ հայր և որդի Բաբակեխյանները փորձում են փախչել, սակայն օպերլիազորը շարունակում է հետապնդել նրանց աստիճանների վրա, շարունակելով ձեռքով և ոտքերով հարվածներ հասցնել հայր և որդուն։Նրանց հաջողվում է ճողոպրել, երբ արդեն բաժնի մուտքի դռան դիմաց օպերլիազորին բռնում են իր կոլեգաները։ Տղամարդավարի ծեծ ուտելուց հետո «դալալը» որոշում է վրեժը լուծել գործ սարքելով։

Լինելով Երևանում գործող մարմնավաճառների և կոմայգում հավաքվող հոմոսեքսուալիստների իրական տանիքը նա խաղի մեջ է մտցնում նրանց։Նկարագրվող դեպքերից երկու շաբաթ անց Կոմայգու հոմոսեքսուալիստներից մեկը հաղորդում է տալիս 6-րդ վարչություն, այն մասին, որ իբր տևական ժամանակ ինտիմ կապի մեջ է եղել օպերլիազոր Գ-ի հետ և վերջինս իրեն խանդի հողի վրա ծեծի է ենթարկել։ Կարեն Բաբակեխյանը շատ արագ գործ է հարուցում, իսկ հետագայում տեսնելով որ գործը չի հիմնավորվում, զուտ գործի տվյալները չհրապարակելու և օպերլիազորին հոմոսեքսուալիստներին չկապելու սպառնալիքի տակ ստիպում են վերջինիս իր դիմումի համաձայն հեռանալ ոստիկանության համակարգից։

Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է «դալալ» ծածկանունով գործակալ Կարեն Բաբակեխյանի գործ տվող և կավատ լինելը։Հուսանք որ կգա օրը և այս մի հանցագործը անկախ իր գործակալ լինելուց կկանգնի դատարանի առաջ և կստանա իր արժանի պատիժը։

 

 

Աղբյուրը ̀ Mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...