Խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են

Ջրամբարները սնող ջրային հոսքերը կմաքրվեն. այսպիսի հանձնարարական տվեց այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ նրա` առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, ինչի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր:

«Մակերևութային հոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման համար ջրամատակարարման անխափան ապահովման նպատակով հանձնարարում եմ բնապահպանության և Ջրային պետական կոմիտեի նախագահին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնուցող հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ա1+»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով