Ողբերգական ավտովթար Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Загрузка...

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX 078 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով 11 տարեկան աղջիկ է, տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է, իսկ 2 հոգի էլ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների թիվ 9 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանի և Ավանի բաժնի պետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ Նոր Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի և Ավանի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ հետաքննության բաժնի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Արգիշտի Տոնոյանը։ Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Hummer-ի վարորդը հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռն է և, ըստ տեղեկությունների, ինչ-որ ավտոմեքենա Hummer-ի վարորդի առջև ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Մահացած երեխային ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...