Լևոն Արոնյանի հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է լինելու.

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ամուսնանում է: Նրա ընտրյալի` Արիանա Կաոլիի հետ հարսանիքի օրն արդեն հայտնի է. այն կայանալու է  սեպտեմբերի 30-ին` Երևանի «Ռեդիսոն Բլյու» ռեստորանյաին համալիրում: Նաև հայտնի է, որ գրոսմայստերի հարսանիքի քավորը լինելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Նա իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութի աղբյուրը ̀ Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով