Իրանի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքների շարանը շարունակվում է

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդականը շարունակելով Իրանի դեմ մեղադրանքները, հայտարարել է, որ այդ երկրին արաբների համար ամենամեծ սպառնալիքն է:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական գեներալ Հերբերտ Ռեյմոնդ ՄաքՄասթերը «Ալ-Շարղ Ալ-Ավսաթ» սաուդական պարբերաթերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Իրանը փրոքսի ուժերից և ահաբեկչական ցանցերից է օգտվում Միջին Արևելքում և նպատակ ունի դեպի Լիբանան ու Սիրիա երկարող ցամաքային ճանապարհ ստեղծել»:

Ամերիկացի պաշտոնատարն այն պայմաններում է նման հայտարարություն անաում, երբ Վաշինգտոնն ու նրա տարածաշրջանային դաշնակից Ռիադն, ահաբեկիչների ֆինանսական ու տեղեկատվական գլխավոր հովանավորներն են համարվում և հատկապես գլխավոր դերակատարություն են ունեցել դրանց ձևավորման ու տարածման գործում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՄաքՄասթերը ՀԳՀԾ-ի վերաբերյալ անհիմն հայտարարությամբ ասել է. «Ինչպես Թրամփն է ասել, Իրանը չի հարգել ՀԳՀԾ-ի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները և ոտնահարել է դրա ոգին»:

ԱԷՄԳ-ի ութ պաշտոնական զեկույցներից բացի,  ԱՄՆ կառավարությունը մինչ այսօր 90-օրյա երկու ժամանակահատվածներում այդ երկրի Կոնգրեսին հայտնել է, որ Իրանը հավատարիմ է միջուկային համաձայնության շրջանակում ստանձնած իր պարտավորություններին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով