Իսրայելական հեռուստատեսության 2-րդ կայանը շաբաթ օրը հայտարարեց, որ ռեժիմի վարչապետը երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կհանձնի ՀԳՀԾ-ի չեղարկման նախագիծը:
Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Նյու Յորքում հանդիպում ու զրույց կունենա Թրամփի հետ:
Իսրայելի վարչապետն անցած երեքշաբթի օրը շարունակ ՀԳՀԾ-ի վերացումը պահանջող ԱՄՆ նախագահի հետ համաքայլ հայտարարեց. «ՀԳՀԾ-ն պետք է չեղարկվի»:
Հատկանշական է, որ եվրոպացի պաշտոնատարներն, այդ թվում` Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դերիանը, վերջին օրերին պաշտպանելով ՀԳՀԾ-ն, քննադատել են դրա հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության դիրքորոշումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես դեմ գնալով ՀԳՀԾ-ի մյուս կողմերի դիրքորոշմանը, սարսափելի համաձայնություն է կոչել ՀԳՀԾ-ն և պահանջել է դրա չեղարկումը: Իսրայելն էլ այս հարցում պաշտպանում է Թրամփին, մինչդեռ աշխարհը դեմ է ԱՄՆ նախագահի թշնամական քայլերին:
Parstoday