Իսրայելում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական ֆեյսբուքյան գրառումն է կատարել.
«Վերջին օրերին իսրայելցի շատ հասարակական գործիչներ և առանձին դիվանագետներ սկսեցին ինձ խիստ քննադատել, իբր այդ բլոգերի պատճառով չի կարելի հարցականի տակ դնել Ադրբեջանի հետ հրաշալի հարաբերությունները: Խախտել ես Ադրբեջանի օրենքները, Ղարաբաղ այցելելով, նստիր ազերական բանտում: Մինսկում նման հայտարարություն է արել իմ կողմից հարգված Բելառուսում Իսրայելի նախկին դեսպան Յոսեֆ Շագալը:
Նշեմ, որ Շագալն անձամբ շատ բան է արել իմ ազատ արձակման համար, ինչի համար շնորհակալ եմ: Այնուամենայնիվ, Իսրայելը, լինելով «օկուպացնող» պետություն, հազիվ թե իրեն թույլ տա նման երկակի բարոյականություն: Արդյոք ինձ քննադատողները տեղյա՞կ են, որ 1967-ին Սիրիայից գրավված Հոլանի բարձունքներ այցելությունը երկրի օկուպացված տարածքների մասին օրենքի խախտում է: Սիրիացիներն օրինական իրավունք ունեն Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարելու Հոլանի բարձունքներ այցելած ցանկացած մեկի նկատմամբ, այդ թվում՝ նախկին դեսպանների նկատմամբ:
Առավել ևս, Ադրբեջանը ցույց տվեց, որ սարսափելի ոչինչ տեղի չի ունենա՝ լրագրողները կաղմկեն և կմոռանան»:
Araratnews.am