Ինչո՞ւ է իշխանությունը Գորիսի քաղաքապետի համար ընտրել հենց 26-ամյա թեկնածուին. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսում նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում որեւէ մեկը չի մտածում Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար մրցելու մասին՝ համարելով այդ հարցը վաղուց լուծված

: Բանն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գորիսի քաղաքապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 26-ամյա Առուշ Առուշանյանը, որը, սակայն, քաղաքապետարանի հետ որեւէ առնչություն չունի:

Այնինչ՝ ընդունված կարգ է, որ քաղաքապետի հրաժարականից հետո սովորաբար պաշտոնակատար է դառնում փոխքաղաքապետը կամ քաղաքապետարանի որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա: Այս անգամ այդպես չեղավ, եւ կատարվածը լուրջ տարակուսանք է առաջացրել գորիսեցիների մոտ: Ու ենթադրվում է՝ իշխանություններն ի սկզբանե Առուշանյանին պատրաստում են այդ պաշտոնում «ընտրելու» համար՝ 26-ամյա երիտասարդի ձեռքին տալով մեծ լծակներ: Իսկ ինչո՞ւ է իշխանությունների ընտրությունը կանգ առել հենց նրա վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո մարզպետ Վահե Հակոբյանը ինքնաբացարկ տվեց, եւ վարկանիշային համակարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրած Առուշանյանը պետք է խորհրդարան գնար, սակայն նրա փոխարեն պատգամավոր դարձավ չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Ավետ Ադոնցը, իսկ Առուշանյանին էլ ավելի յուղոտ պաշտոն էին խոստացել` ասելով, թե մի քանի ամիս համբերի: Ենթադրվում է՝ այդ յուղոտ պաշտոնն էլ հենց քաղաքապետի աթոռն է»:

Ավելին` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով