ինչո՞ւ է Ադրբեջանն ինձ կանադական քաղաքացիություն շնորհել. Լապշին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել իր բլոգում: Նա պատմել է, որ ադրբեջանական «սև ցուցակը» համալրվել է ևս մեկ արժանի մարդու անունով:

«Անցած ձմեռ քայլում էինք լատվիական Դաուգավպիլս քաղաքով Սաշա Ալիմովի հետ՝ ճանապարհորդ, Travelblog.lv կայքի հիմնադիր և պարզապես հիանալի մարդ: Վերջերս նա այցելել էր Լեռնային Ղարաբաղ և անմիջապես հայտնվել Բաքվի «սև ցուցակում» 17 համարի ներքո:

Ի դեպ, ցուցակում միայն ռուսախոս բլոգերներ են, չկան լրագրողներ, ովքեր գրում են անգլերեն կամ այլ լեզվով: Կարծում եմ՝ դա բացատրվում է Ադրբեջանի համապատասխան կառույցներում օտար լեզուների թույլ իմացությամբ: CNN-ի լրագրողի տեքստը հասկանալու համար պետք է պրոֆեսոր լինես:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են գրում ադրբեջանցիները՝ “…visited TO occupied territories”, այն դեպքում, երբ գրագետ կլիներ գրել առանց “to”-ի»,- գրել է Լապշինը:
Իր գրառման մեջ բլոգերը նշել է նաև, որ անհասկանալի է, թե ինչու է իր անունը մինչ այժմ գրված ցուցակում 23 համարի ներքո: Բացի այդ, ցուցակում նշված է, որ նա ունի Կանադայի քաղաքացիություն:

«Եվ երկրորդ, ինչո՞ւ է Ադրբեջանն ինձ կանադական քաղաքացիություն շնորհել: Ես, իհարկե, դեմ չեմ, սակայն արդյո՞ք Կանադան համաձայն է»,- նշել է Լապշինը:
Գրառման վերջում բլոգերը հարց է ուղղում՝ արդյո՞ք պետք է իր անունը հեռացվի ցուցակից, եթե արդեն դատվել է Արցախ այցելելու համար:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով