Ինչո՞ւ երեկ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ չի հարուցվել

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում երեկ երեկոյան հերթական միջադեպն է տեղի ունեցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել քաղաքի Կիրովի անվան փողոցում:

Ըստ բնակիչների` հնչել են կրակոցի ձայներ, ավելի ուշ տեղեկացել են, որ կա վիրավոր, ով տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի վստահեցմամբ` արձանագրվել է դանակահարության դեպք:

Վիրավորը, ըստ լրատվամիջոցների տեղեկատվության, Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանն է, ով վիրավորում է ստացել ձախ ոտքի հատվածում: ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց՝ դեպքի արթիվ քրեական գործ հարուցվել է, թե ոչ: Ի պատասխան մեր հարցման` տեղեկացրին, որ նման գործ իրենց մոտ չկա:

 

Armlur.am

Նմանատիպ նորություններ

ՀՀ հպարտ քաղաքացիներին մեկ անգամ ևս այդ հուզական թ... Դսեղում Նիկոլ Փաշինյանը բարկացած, հուզված ձայնով դիմեց ՀՀ հպարտ քաղաքացիներին և կոչ արեց. վե՛րկացեք, վե՛րկացեք քայլեք… Տեսնելով, որ հպարտ քաղաքացի...
«Ժողովուրդը պետք է թույլ չտա Նիկոլին ».Մենուա Հարո... Ժողովուրդը պետք է թույլ չտա Նիկոլին այլևս փողոցով սեփական իշխանությունը պահելու շոուներ կազմակերպել, փողոցը՝ ընդդիմության մենաշնորհն է․․․ Պետք է ...
90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․... Համատարած փլուզումն ու դրան զուգահեռ թալան բնորոշվող երևույթը, որի մասին խոսում են վերջին տարիներին, եղել է այն ժամանակաշրջանում, երբ խորհրդային 7...
2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնա... Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով