Ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է, թե ում օրն է 40 օր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 24-ին, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Maserati մակնիշի և Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ նշված ավտոմեքենաների վարորդների «ուղեղին փչել էր», որ կարող են կեղծ համարանիշներով շրջեն մայրաքաղաքում:

Toyota Land Cruiser-ի վրա տեղադրված է եղել A 001 AA 90, իսկ Maserati-ի վրա տեղադրված են եղել կեղծ գերմանական POX 006 համարանիշներ: Նշված օրինախախտման համար 2 վարորդները ենթարկվելու են վարչական պատասխպանատվության՝ խոշոր չափի տուգանքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ճանապարհային Ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ, հորդորում է վարորդներին, որ ոչ միայն չխախտեն Ճանապարհային երթևեկության կաննոները, այլ նաև իրենց ավտոմեքենաներին չտեղադրեն կեղծ համարանիշներ:

Հակառակ դեպքում՝ օրինախախտները կարճ ժամանակում կհամոզվեն, որ ՃՈ աշխատակիցների շնորհիվ պարզվում է, թե ում օրն է 40 օր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով