Ժիրայր Սէֆիլյանի նամակի զարգացումները. գործիչները կհանդիպե՞ն

Загрузка...

Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը նամակով դիմել է ՀՀ հասարակական-քաղաքական գործիչներին՝  կոչ անելով համախմբեվել և պայքարել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: Սէֆիլյանի թվարկած անձանց շրջանակը բավականին լայն է՝ պատգամավորներ, կուսակցության ղեկավարներ, հասարակական, մշակութային գործիչներ:

Նրանցից շատերն արդեն մեկնաբանություններ են հնչեցրել եւ այս կամ այն կերպ արձագանքել կոչին. մի մասն իրեն չի տեսնում մի քանի անձանց կողքին, մի մասը պատրաստ չէ, մյուս մասն էլ ողջունում է: ArmLur.am-ի տեղեկություններով, այս օրերին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու հասարակական գործիչ Թամար Հովհաննիսյանը, որոնցՍէֆիլյանը վստահել է առաջնորդների դերը, փորձում են կապ հաստատել նամակում նշված անձանց հետ՝ հասկանալու քայլերի հերթականությունը:

Նրանք հերթով զանգահարում, փորձում են կապ հաստատել, հանդիպել յուրաքանչյուրի հետ: Թե ինչ արդյունք կտան նրանց ջանքերը, դժվար է ասել, սակայն մեր տեղեկություններով, ոչ բոլորն են ուրախությամբ արձագանքում նրանց զանգերին:

 

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...