Էջմիածնում հայտնի Տուպիկ Կարենի կինը զենքով վազել է դուրս. քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերոջ սպանության մանրամասները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը հետեւողականորեն վերածվում է Սիցիլիայի, որտեղ մարդիկ, չվստահելով իրավապահ համակարգին, փորձում են իրենց հարցերը լուծել զենքի ուժով, ինքնադատաստանի միջոցով:

Այս տրամաբանության շրջանակներում երեկ գիշեր Էջմիածնում թեժ մարտեր են ընթացել. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հենց փողոցում եռակողմ անկանոն կրակահերթի արդյունքում սպանվել է երկու հոգի: Սպանվողը քրեական հեղինակություն՝ Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանի թիկնազորից էր:

Համենայնդեպս, այս տարվա հունիսի 8-ին Երեւանում, երբ ոստիկանությունը մեծ շուքով բերման ենթարկելու օպերացիա կազմակերպեց՝ Արտյոմ Հարությունյանի թիկնազորի անդամներին բերման ենթարկելով, «բաժին տարվածների» թվում էր սպանված Կարենը: Նրանց մեքենաների սրահներում հայտնաբերվել էին զենքեր, իսկ թե ինչպես ազատ արձակվեցին, այդպես էլ անհայտ մնաց: Եւ հիմա կասկածներ կան, որ Էջմիածնում հայտնի Տուպիկ Կարենը՝ Կարեն Դավթյանը, իր վարորդի՝ Լեւոն Ավետիսյանի հետ սպանվել է մեկ այլ հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ ծրագրված սպանության փորձի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին վնասազերծված խումբը մտադիր էր սպանել Դոն Պիպոյին: Ու այն ժամանակ լուրեր շրջանառվեցին, որ սպանությունը նախապատրաստելու հետեւում կանգնած է Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանը:

Եւ սպանության փորձի գործը օբյեկտիվ քննելու համար այն ուղարկվեց ՀՀ ԱԱԾ քննչական վարույթ, որտեղ, ըստ էության, ոչինչ էլ չէին քննում՝ ընդամենը խորհրդավորության քող էին հաղորդել դրան: Եւ ահա իրավապահների անգործության արդյունքը եղավ վենդետան: Ըստ ականատեսների՝ սպանված Կարենի կինը զենքով դուրս է եկել փողոց, որ օգնի ամուսնուն, սակայն դեպքի վայր շտապած իրավապահները հանգստացրել են կնոջը:

Հարեւանների պատմելով՝ երեք ուղղություններով կրակոցներ էին հնչում փողոցում, որտեղ միայն Կարենի մեքենան էր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով