Երկուշաբթի օրը կմեկնարկի ԱԷՄԳ-ի վճռադատ խորհրդի սեզոնային նստաշրջանը

ԱԷՄԳ-ի գերատեսուչն այսօր գործակալության վճռադատ խորհրդին ներկայացվելիք զեկույցում անցյալի նման կհաստատի ՀԳՀԾ-ի հանդեպ ԻԻՀ հավատարմությունը:

ԱԷՄԳ-ի վճռադատ խորհրդի սեզոնային նստաշրջանը մեկնարկելու է այսօր, Վիեննայում: Նիստի օրակարգում դրված է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը հաստատող Յուկիա Ամանոի զեկույցի քննարկումը:

Իրանի մասին ԱԷՄԳ-ի սեզոնային նոր զեկույցը հրապարակվեց օգոստոսի 31-ին և տրամադրվեց գործակալության վճռադատ խորհրդի անդամներին: Զեկույցում գործակալության գերատեսուչը կրկին հաստատել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա ՀԳՀԾ-ի գործադրումից հետո հրապարակված Յուկիա Ամանոի 8-րդ, իսկ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքն սկսվելուց հետո երրորդ զեկույցն է, որը հաստատում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևով ամրագրված Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության պայմանների շրջագծում Իրանի ստանձնած պարտավորությունների գործադրվելը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով