Երեխային մանկապարտեզ ընդունելու համար պահանջում են վճարել գույքահարկը. «Իրատես»

Պարզվում է՝ երկու կամ երեք տարեկան երեխան, մանկապարտեզ գնալուց առաջ, նախ «պետք է հասկանա»՝ իր ծնողները գույքահարկ վճարե՞լ են, պարտքեր չունե՞ն, որպեսզի պետական մանկապարտեզի ղեկավարությունը հարկ համարի իրեն ընդունել. գրել է «Իրատես»-ը:

«Բանն այն է, որ Երևանում երեխային պետական մանկապարտեզ ընդունելու համար, մի տրցակ թղթերի հետ, պահանջում են նաև գույքահարկի, այսպես ասած, զրոյական փաստաթուղթ, չներկայացնելու դեպքում հնարավոր է, որ փոքրիկը չկարողանա հաճախել մանկապարտեզ։ Մնում է հասկանալ, թե երեխան ի՞նչ կապ ունի գույքահարկի հետ։

Եթե այս միջոցով, այն է՝ պարտադրաբար, քաղաքապետարանը փորձում է ծնողներից գանձել գույքահարկը, երեխան մեղավո՞ր է, որ ծնողը հնարավորություն չունի կամ այլ պատճառներով չի կարողացել այդ հարկը ժամանակին վճարել։ Մի՞ թե պարտադրանքի այլ, օրինական մեթոդներ չկան, բացի այս զավեշտալի և անհեթեթ պահանջից»,- հավելել է թերթը :

 

Armlur.am

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով