ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հավաստիացումներին, որ ուսանողների թվի զգալի կրճատումը չի ազդի աշխատավարձի ֆոնդի վրա, այնուամենայնիվ, ԵՊՀ դասախոսների աշխատավարձը կրճատվել է, ինչն առաջացրել է դասախոսական կազմի դժգոհությունը:

Նշենք, որ Սիմոնյանի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի սպասվում է էլ ավելի վատ վիճակ, որովհետև այս տարի դպրոցն ավարտել է 20 հազար հոգի, իսկ ԵՊՀ ընդունվել է 2602 հոգի:

Սիմոնյանի խոսքով՝ բոլոր բուհերը այս ամենի հետևանքով ֆինանսական փոսում կհայտնվեն: Այս իրավիճակը, ըստ Արամ Սիմոնյանի, իրեն զգացնել կտա մի քանի տարի շարունակ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով