Դրամահավաքի «դասական» օրինակ օրը ցերեկով

Ի՞նչով է զբաղվում  Արամի 90 հասցեում գտնվող «Զատիկ Կադրային կենտրոն»-ը և ի՞նչի դիմաց է նա գումար հավաքում գործազուրկներից:

Բազմաթիվ քաղաքացիներ դիմել են մեր խմբագրություն դժգոհելով վերոնշյալ կենտրոնի մատուցած ծառայություններից և քաղաքացիների հանդեպ իրենց ցուցաբերած վերաբերմունքից:

«Զատիկ Կադրային կենտրոն»-ը տալիս է շատ հրապուրիչ աշխատավարձով և պայմաններով աշխատանքի հայտարարություններ, ցանկացողները այցելում են կենտրոն, թողնում են իրենց ինքնակենսագրականները կամ այնտեղ են լրացնում դրանք, որից հետո գործազուրկ քաղաքացին վճարում է կենտրոնին «մատուցված ծառայության» դիմաց 3000 ՀՀ դրամ, որից հետո կենտրոնը իբրև թե տվյալները փոխանցում է գործատուին և մոտ օրերս պետք է հրավիրվի հարցազրույցի:

Հիմա մեզ դիմած քաղաքացիներից մեկի օրինակը փաստացի ̀

— Աշխատանք էի փնտրում, կայքերից մեկում նկատեցի վարորդի աշխատանք 70 000 ՀՀ դրամ աշխատավարձով, պայմանները ̀  առավոտյան 9:00-ից մինչև 18:00, շաբաթ կիրակի հանգիստ,  զանգահարեցի հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով: Հեռախոսավարուհին խնդրեց մոտենալ Արամի 90 հասցեով: Նշված հասցեյում թողեցի խնքնակենսագրականս, որից հետո աշխատակիցը պահանջեց  3000 ՀՀ դրամ, և ասաց.

— շաբաթ օրը գործաուն կհրավիր հարցազրույցի:

-Ի՞նչևէ վճարեցի և դուսր եկա, անցավ մոտ երկու շաբաթ, բայց այդպես էլ գործատուից հարցազրույցի հրավեր չստացա և փորձեցի ինքս մոտենալ նշված հասցեով և պարզել ̀ թե՞ բանն ինչումն է:

 Նույն հեռախոսավարուհին, որը գումար վերցնելու օրը շատ բարեհամբույր և քաղաքավարի էր իրեն դրսևորում, մի անգամից դարձավ գռեհիկ և փողոցային լեքսիկոնով պատասխանեց ինձ ̀

— Տո ես շատ գիդեմ ռեզումետ տվել եմ, դուրը չէս էկէլ չի զանգել…

Երբ փորձեցի գումարս ետ պահանջել նա պատասխանեց, որ դա իրենց ծառայության համար է վճարվում և հրաժարվեց վերադարձնել….

   Այսպիսի օրինակները բազմաթիվ են ̀ համաձայնեք Հայաստանի պայմաններում 70 000 ՀՀ դրամ աշխատավարձը բավականին հրապուրիչ է և դիմորդը հեշտությամբ է բաժանվում իր գրպանում ունեցած վերջին 3000 ՀՀ դրամից. այն հույսով, որ շուտով կսկսի մարդավայել վաստակել իր աշխատանքի դիմաց, բայց պարզվում է, որ ընկել է ծուղակը և կորցրել գրպանում ունեցած վերջին դրամները: 

Ի՞նչ է դուրս գալիս ̀ գործազուրկ քաղաքացին, որը ունի խնդիր իր զբաղվածության, և ապրուստի միջոց գտնելու և իր գոնե մինիմալ կարիքները հոգալու, պետք է դեռ չմատուցված և անորոշ ծառայության համար կանխավ վճարի 3000 ՀՀ դրամ և մնա գործազուրկ:

Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը, այս ոլորտ և հատկապես «Զատիկ Կադրային կենտրոն»-ի գործունեությանը: Քաղաքացիներից շատերն են տուժել վերոնշյալ կենտրոնի գործունեությունից, այս հոդվածում բերվեց ընդհամենը մեկ օրինակ. անհրաժետության դեպքում կտրամադրվեն նաև այլ օրինակներ:

Բոլոր այն անձինք ովքեր տուժել են ̀ «Զատիկ Կադրային կենտրոն»-ի գործունեությունից

կարող են դիմել 4news.am կայքի խմբագրություն կամ զանգահարեն :

 

Տարածել՝

4 thoughts on “Դրամահավաքի «դասական» օրինակ օրը ցերեկով

  1. Լուսինե

    Բարև ձեզ, նրա չարագործության արդյունքում նաև ես եմ տուժել։ Ի՞նչ հեռախոսահամարով զանգահարեմ։

  2. Տաթևիկ

    դա դրամաշորթման ձև է,շատ գործակալություններ են էդպես վարվում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով