Դոն Պիպո rules. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգի սկզբում հայտարարվեց, որ դահլիճում են վարչապետ Կարեն Կարապետյանը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Համերգի ընթացքում հայտնի դարձավ, որ այն կազմակերպվել է գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով: Արթուր Ասատրյանն էլ ո՛չ ավելի, ո՛չ պակաս Դոն Պիպո մականունով հայտնի, քրեական միջադեպերի հետ առնչվող անձ է, ում նկատմամբ վերջերս մահափորձ էր ծրագրվել: Արթուր Ասատրյանը նստած էր համերգասրահի առաջին շարքերում, սակայն համերգի ժամանակ բեմ չբարձրացավ: Համերգի ընթացքում ներկայացվեց մի տեսաշար, որտեղ հակիրճ խոսվում էր «Ծագումով հայեր» հաղորդման շրջանակներում անդրադարձած մարդկանց:

Տեսաշարի 4-րդ կամ 5-րդ հայը, Արթուր Ասատրյանն էր, նրան հաջորդում էր Արամ Առաջին կաթողիկոսը: Հ.Գ. Եթե այս տեմպերով շարունակվի, մոտ ժամանակներս վարչապետին եւ պետական այլ այրերի կարող են տեսնել, ասենք, քրեական հեղինակություն Արտյոմ Կոնեւսկոյի հովանավորությամբ կազմակերպված միջոցառումներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով