Դոնալդ Թրամփի ավագ որդին ԱՄՆ Սենատ է կանչվել

Загрузка...

2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մասին հաշվետվության համար, այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին Սենատ է կանչվել:

Ռոյտերսի հաղորդմամբ ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը հայտարարել է.«ԱՄՆ նախագահական ընտրություններում ՌԴ հավանական միջամտության հարցում հաշվետվության համար հինգշաբթի օրը Սենատ է գնում»:

Սենատի նիստը դռնփակ է լինելու: Հաղորդումների համաձայն` ԱՄՆ նախագահի մի խումբ մերձավորներ այդ թվում Դոնալդ Թրամփ կրտսերը և նախագահի փեսան Ջարեդ Քուշները 2016թ, նախագահական ընտրություների ընտրապայքարի ընթացքում հանդիպել են Կրեմլի հետ կապ ունեցող անձանց:

Դոնալդ Թրամփ կրտսերը հայտարարում է, որ այդ հանդիպումների ընթացքում տեղեկություններ չեն  փոխանակվել, մինչդեռ լրատվամիջոցները նրան մեղադրաում են Մոսկվայի հետ համագործակցության մեջ:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...