Դամասկոս. Սիրիան քիմիական զենք չունի

Սիրիայի կառավարությունը պատասխանելով այդ երկրի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կից փաստահավաք կոմիտեի հայտարարություններին նշել է, որ Դամասկոսը նման զենք չունի:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնավայրում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Հոսամմեդին Ալան ուրբաթ օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահին հղած նոտայում ընդգծել է, որ Դամասկոսը քիմիական զենք չունի: «Քիմիական զենքի օգտագործումը ոճրագործություն է». ասել է նա:

Հոսամեդդին Ալան արձագանքելով ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեի զեկույցին, որում Սիրիայի կառավարությանը մեղադրվել է քիմիական զենք օգտագործելու մեջ, հավելել է. «Նման մեղադրանքները քաղաքական են և մերժված ու անհիմն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չնայած ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեի ապակողմնորոշված մոտեցումների մասին Դամասկոսի կատարած ազդարարություններին, կոմիտեն շարունակում է Սիրիայի դեմ  անհիմն մեղադրանքներ հնչեցնել»:

Ապրիլի 4-ին, Սիրիայի Իդլիբի հարավում գտնվող Խան Շեյխուն տարածքի դեմ քիմիական կասկածելի հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան հարյուր և վիրավորվեց շուրջ 400 մարդ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով