Գագիկ Խաչատրյանին նոր պաշտոն են խոստացել. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում չափազանց սերտացել են Սերժ Սարգսյանի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շփումները:

2017թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցավ Խաչատրյան ընտանիքի կողմից հայրենի Եղվարդում կառուցված եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա գտնվեց Սերժ Սարգսյանը: Գագիկ Խաչատրյանն ու որդիները պարբերաբար այցելում են Արցախ՝ առաջնագծում շարունակելով բազմամիլիարդ ներդրումների ծրագրերը: Առաջիկայում չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը նշանակվի ՀՀ նախագահի խորհրդական՝ տնտեսական հարցերով:

2018-ին Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում ամենևին չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը վերադառնա գործադիր՝ ստանձնելով նոր Սահմանադրությամբ վերապահված երեք փոխվարչապետերից մեկի պաշտոնը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով