Գագիկ Խաչատրյանը երրորդ «Մարիոթը» կկառուցի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանը, որը շատ-շատ հարցերում է զիջում Վրաստանին, որոշել է «Մարիոթների» հարցում ոչ միայն չզիջել, այլեւ առաջ անցնել Թբիլիսիից: Հիշեցնենք` Թբիլիսիում կա երկու «Մարիոթ»․ մեկը` «Courtyard», 3-4-աստղանի: Երեւանում եւ Ծաղկաձորում երկու հինգաստղանի շքեղ «Մարիոթների» կողքին առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում` Աֆրիկյանների պանդոկի տեղում (Պուշկինի փողոց) վեր կխոյանա, ինչպես կասեր վարչապետ Կարեն Կարապետյանը` «ներդրումային» նոր ծրագիր` «Courtyard by Marriott»: «Ներդրողը» նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանն է, որի հետ առնչություն ունեցող ընկերությունն է կառուցում հյուրանոցը: Այն կլինի թվով երրորդ «Մարիոթը» Հայաստանում»:

Ավելին` թերթի այսօրվա համարում:


Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով