Գագիկ Բեգլարյանի 24-ամյա որդին պաշտոն է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «եր տեղեկություններով՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտ Բեգլարյանը, պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Փաստորեն, Հրանտ Բեգլարյանը կաշխատի հոր մտերիմի՝ թաղապետ Արա Սադոյանի ղեկավարությամբ։ Նշենք, որ Բեգլարյանի որդին ընդամենը 24 տարեկան է, մեկ տարի առաջ ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ։ Հրանտ Բեգլարյանն զբաղվում էր հոր բիզնեսների ղեկավարմամբ»:

Ավելին` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով