«The Spectator» . Արևմտյան երկրները պիտի հեռու մնան «վահաբական Արաբիա»-ի հետ բարեկամությունից

«The Spectator» պարբերականը եվրոպացի պետայրերին հորդորել է հրաժարվել Սաուդյան Արաբիայի հետ առերևույթ բարեկամությունից, քանի որ Ռիադը պաշտպանում է վահաբականությունը և այդ հոսանքը դեմ է արևմտյան երկրների ազգային անվտանգությանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ բրիտանական «The Spectator» պարբերաթերթը գրել է. «Բրիտանիայի MI5-ի նախկին պետ Ջոնաթան Էվանսն ազդարարել է, որ առաջիկա առնվազն 30 տարիների ընթացքում այս երկիրը զերծ չի մնալու «վահաբական ահաբեկչության» վտանգից»:

«Արաբիայում և արաբական այլ երկրներում ծնված և վահաբականությամբ հետաքրքրված ծայրահեղական երիտասարդներն ուղղվելու են դեպի Բրիտանիա և Եվրոպա և լուրջ վտանգի են մատնելու այդ երկրների ազգային անվտանգությունը»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«The Spectator»-ը հավելել է. «Վահաբականության ստվերի ներքո եվրոպական երկրների ազգային անվտանգությունը հայտնվելու է սպառնալիքի տակ և ամեն շաբաթ կրկնվելու է ահաբեկչական հարձակումների այն ալիքը, որն այսօր դիմագրավում են Իսպանիան, Ֆինլանդիան, Բրիտանիան ու Բելգիան»:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով