Բորիս Ջոնսոն. Պետք է վերջ տալ Ռոհինգյաի մոսւսուլմանների հանդեպ ոճրագործություններին

Загрузка...

Բրիտանիայի ԱԳ նախարարը շաբաթ օրը Մյանմարի կառավարությունից և հատկապես այդ երկրի ԱԳ նախարար Անգ Սան Սուչիից պահանջել է դադարեցնել Ռոհինգյաի մուսուլմանների դեմ բռնությունները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բորիս Ջոնսոնը, ում պատկան երկիրը Մյանմարի կառավարության դաշնակիցներից է, ասել է. «Ռոհինգյաի մուսուլմանների հանդեպ նման վերաբերմունքը վնասում է Մյանմարի հեղինակությանը»:

ՄԱԿ-ը շաբաթ օրը հայտարարեց, որ 60 հազար Ռոհինգյաի մուսուլմաններ վերջին ութ օրերի ընթացքում Մյանմարի անվտանգության ուժերի գործադրած բռնության պատճառով պարտավորվել են լքել իրենց տներն ու փախել են Բանգլադեշ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուրբաթ օրը մտահոգություն է հայտնել Ռոհինգյաի մուսուլմանների հանդեպ բռնությունները շարունակվելու կապակցությամբ: Անտոնիո Գութերեշը Մյանմարի անվտանգության ուժերին կոչ է արել այդ երկրում մարդկային աղետը կանխելու համար ինքնազսպվածություն ցուցաբերել:

Ուրբաթ օրվանից Մյանմարի արևմտյան Ռախին նահանգում Ռոհինգյաի մուսուլմանների դեմ այդ երկրի բանակի հալածողական ու ոտնձգողական հարձակումների ընթացքում զոհվել է ավելի քան 400 մարդ:

Ռախին նահանգը 2012 թվականից ի վեր Ռոհինգյայի մուսուլմանների դեմ Մյանմարի և ծայրահեղական բուդիստների հարձակումների ականատեսն է:

Մյանմարի իշխանությունները Ռոհինգիաի շուրջ մեկ միլիոն մուսուլմաններին անօրինական էմիգրանտներ են համարում և նրանց զրկել են քաղաքացիական բոլոր իրավունքներից:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...