Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսին Երևան քաղաքի 45-ամյա բնակիչը, ով աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունում (ՓԲԸ), այլ հիմնարկում աշխատանքի ընդունելու համար մի բնակչուհուց կաշառք տալու պատրվակով պահանջել է 500 ԱՄՆ դոլար։ Կինը 45-ամյա տղամարդուն փոխանցել է պահանջված գումարը, ինչը վերջինս հափշտակել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել խուզարկություններ, առերես հարցաքննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ. Երևանի բնակչուհին կասկածվում է  աշխատանքի ընդունվելու նպատակով  կաշառք տալու փորձ կատարելու, իսկ 45-ամյա տղամարդը՝ կաշառք տալու փորձին օժանդակելու ու խարդախությամբ գումար հափշտակելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով