Բացահայտվել են սուտ մատնության նոր փաստեր. ոստիկաններն ու քննիչը հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն: Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ:

Քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր, բնակարանային գողությունների մեջ մեղադրվող Սեյրան Գալստյանը ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրել է ծանր  հանցագործության կատարման մեջ: Ս. Գալստյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 22.06.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակից Հայկ Երիցյանն ու ևս երկու ոստիկան ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկանության պաշտոնատար անձինք այդ կերպ պահանջել են ցուցմունք տալ, որ իրեն վերագրվող գողությունները կատարել է իր երեք ընկերների հետ: Ըստ Ս. Գալստյանի` հաջորդ օրը նույն ոստիկանները Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի խցում կրկին ծեծի են ենթարկել իրեն ու պահանջել հրաժարվել գործով մյուս կասկածյալների հետ առերեսվելուց:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական ու դատավարական բազմաթիվ գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և գործով ձեռք բերված մյուս ապացույցներով հիմնավորվել է, որ կալանավորը հաղորդում է տվել տեղի չունեցած հանցագործության մասին` ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին հանիրավի մեղադրելով ծանր հանցագործության, այն է՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Նշված հանցավոր արարքի կատարման համար Ս. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մյուս քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Մարիետա Խաչատրյանը քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչին հանիրավի մեղադրել է նշված գործով ապացույց կեղծելու մեջ: Այսպես, Մ. Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 04.08.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Սուրեն Դումանյանը հարցաքննության արձանագրությունում ներառել է իրականությանը չհամապատասխանող՝ իր կողմից չհայտնած ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություն: Հիշյալ հաղորդմամբ Մ. Խաչատրյանը  Ս. Դումանյանին հանիրավի մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քրեական գործով ապացույց կեղծելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց և Մ. Խաչատրյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել նախաքննական մարմնին, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով