Բարզանիի կուսակցությունը Իսրայելից օգնություն է խնդրել

Իրաքի Քուրդիստանի տարածքի պատասխանատուներին մոտ կանգնած աղբյուրները հայտարարել են , որ Մասուդ Բարզանիի ղեկավարած կուսակցությունը Իսրայելից օգնություն է խնդրել ՝ տարածքի օդանավակայանների փակումը կանխելու համար:

Իրաքի կառավարությունը հինգշաբթի օրը հաղորդել է ուրբաթ օրվանից Քուրդիստանի տարածքից մեկնող և այդ տարածք տանող միջազգային բոլոր թռիչքների կասեցման մասին: Դա համարվում է տարածքում անջատման հանրաքվեին հաջորդող Բաղդադի կենտրոնական իշխանության առաջին հակադարձ քայլը:

Իրաքի պաշտոնական լրատու գործակալությունը հաղորդել է.«Քուրդ տեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Բարզանիի կուսակցությունը Իսրայելից օգնություն է խնդրել , որպեսզի վերջինս ճնշում բանեցնի ԱՄՆ կառավարության վրա ՝ Իրաքի կառավարությունից պահանջելու հրաժարվել Քուրդիստանի տարածքի երկու օդանավակայանները փակելու իր որոշումից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ աղբյուրի, անջատման հանրաքվեի անցկացման հաջորդ օրը, Մասուդ Բարզանիի կուսակցության պատասխանատուներն Իսրայելից օգնություն են խնդրել ՝ ԱՄՆ-ի կողմից Արբիլի և Բաղդադի միջև ստեղծված ճգնաժամին միջամտելու համար:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով