Արցախյան «Կատարո» գինին մեծ պահանջարկ ունի արտասահմանում (լուսանկարներ)

Загрузка...

«Կատարո» գինու գործարանը գտնվում է Հադրութի շրջանի Տող գյուղում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կատարո» գինու գործարանի համասեփականատեր Գրիգորի Ավետիսյանն ասել է, որ ինքն իր ընտանիքի անդամների հետ տարիներ շարունակ խաղողայգիներ էր մշակում և ստացված բերքը հանձնում գինեգործներին:


«2009 թվականից հորս հետ փորձեցինք ինքներս զբաղվել գինու արտադրությամբ և, գնելով տակառներ, գործարան կառուցեցինք: Առաջին շշալցումը եղել է 2010 թվականին»,- ասել է Գ. Ավետիսյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով խաղողի բերաքտվությունը՝ տարվա կտրվածքով ներկայումս արտադրում են մինչև 100 հազար շիշ գինի:


Խոսելով գինու անվան ընտրության մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ այն Տող գյուղի մոտ գտնվող Դիզափայտ սարի վրա 17-րդ դարում կառուցված վանքի անունն է: Անդրադառնալով արտադրանքի տեսականուն՝ գործարանի համասեփականատերն ասել է, որ իրենք արտադրում են «Կատարո»՝ կլասիկ, ռոզե, սպիտակ և ռեզերվ գինիներ: «Պահանջարկը շատ մեծ է:


«Կատարո»-ն արդեն իսկ հասցրել է դառնալ բրենդ: Մեր արտադրանքը մենք հիմնականում արտահանում ենք Հայաստան, ինչպես նաև ՌԴ, ԱՄՆ, Կանադա, մերձբալթյան երկրներ, Բելգիա, Անգլիա և այլուր»,- տեղեկացրել է Գ. Ավետիսյանը և հավելել, որ իրենք մասնակցել են Գերմանիայում, ՌԴ-ում և այլ երկրներում կազմակերպված ցուցահանդեսների:


Artsakhpress.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...