Արտյոմ Կանևսկոյի սպանված ընկերները ունե՞ն Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմները` Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը:

Տեսակետ կար, որ սա հետեւանք է վենդետայի, եւ սպանվածները կապ ունեին Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստված մահափորձի հետ:

Կատարվածից անցել է 14 օր, սակայն  սպանությունը դեռեւս բացահայտված չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ԱԱԾ` հետաքրքրվելով, թե սպանված Կարեն Դավթյանը եւ նրա  վարորդը` Լեւոն Ավետիսյանը, ինչ առնչություն ունեին մայիսի 24-ին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ կատարված սպանության նախապատրաստության առթիվ հարուցված քրեական գործի հետ, դատավարական ինչ կարգավիճակ ունեին:

ԱԱԾ-ից, սակայն, քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը պատասխանել է. «Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը սույն քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունեն եւ չեն հարցաքննվել»:

Այսինքն՝ նրանք կապ չե՞ն ունեցել Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու հետ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով