Արտակարգ դեպք Երևանում. «Հին թոնրատուն» արագ սննդի կետի մոտ հնչել են կրակոցներ, կասկածյալը տնօրեն է

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից Ոստիկանություն են բերման ենթարկել Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Առաքելյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ով նշված սննդի կետի տնօրենն է, կասկածվում է սեպտեմբերի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում իր աշխատավայրում գազային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ արձակելու, ինչպես նաև հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Առաքելյանը սկզբից «Գյուլնազ տատու հեքիաթներն է պատմել»՝ արդարանալով, որ ինքը այդ օրը Երևանում չի եղել, սակայն քրեական հետախույզների կատարած հսկայածավալ աշխատանքներն ու ստացված օպերատիվ տվյալները ստիպեցին, որ նա հետո խոստովանել է կատարվածը և ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՌՅՈՄ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով