Արտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 23-ին Արաբկիր վարչական շրջանում գործող լողավազաններից մեկում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Այդ օրը Երևանի բնակչուհի՝ 42-ամյա Ե. Հ.-ն դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նշված լողավազանում Վաղինակ անունով մի երիտասարդ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը սովորում է Երևանի դպրոցներից մեկի 1-ին դասարանում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այդ գործողությունները կատարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 14-ամյա Վ. Վ.-ն, ով տառապում է «աուտիզմ» հիվանդությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

© shamshyan.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով