«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 09:30-20:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Դարակերտ, Ղուկասավան, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վեոլիա Ջուր ՓԲԸ