Աջափնյակում ինքնահրկիզման փորձ արած քաղաքացին Վլադիմիր Գասպարյանի ազգականն է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սեպտեմբերի 9-ին, ժամը 16։46-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ էր ստացել, որ Երեւանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես պարզվել էր, նրան ինքնահրկիզման էր դրդել քաղաքապետարանի որոշումը, ըստ որի` քաղաքացու ավտոտեխսպասարկման կետը պետք է քանդվեր։ Շինությունը սկսել էին քանդել եւ բազմանդամ ընտանիքը կերակրող քաղաքացին ստիպված էր եղել դիմել ծայրահեղ քայլի։

«ՉԻ» տեղեկություններով՝ ինքնահրկիզման փորձ անող քաղաքացին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ազգականն է, եւ խնդիրը հարթվել է միայն նրա միջամտությունից հետո։ Քաղաքապետարանը արդեն փոխել է իր նախկին որոշումը, եւ այս պահին շինությունը վերակառուցվում է»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ` թերթի այսօրվահամարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով