Ալավերդու հեղինակություն Վահագնի խնդիրն օրենքով գողերի հե՞տ է. Ալավերդին տագնապի մեջ է. «Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թվում է՝ բոլորն զբաղված են վերջին կրակոցների վերլուծությամբ, իսկ հիմնական վարկածը, քննիչներին հերթ չտալով, առաջ է քաշել մամուլը՝ Վերնիսաժի դեպքերն Ալավերդու վենդետայի շարունակությունն են։

Իրականում սա ավելին էր, քան պարզ վենդետան։ Դեպքերը հայտնի են, քննված, դատաքննված, բայց, չգիտես ինչու, հանցագործությունների շղթան չի ընդհատվում։   Ո՞վ է Վահագն Աբգարյանը Վահագն Աբգարյանին ճանաչողներն ասում են, որ մինչեւ 7-8-րդ դասարանը նա գերազանցիկ է եղել, բայց գայթակղվել է փողոցային բարքերով, շրջապատ է ընկել։ Բավականին երկար տարիներ բացակայել է Հայաստանից։ Լավատեղյակներն ասում են, որ Ուկրաինայում զբաղվել է հանքարդյունաբերությամբ եւ հայրենիք վերադարձել է որպես մեծ հարստության տեր։

Վերադառնալուց հետո Երեւանում էր բնակվում, բայց ընտանիքը՝ կինը, երեխան, ծնողները, ապրում էին Ալավերդիում։ Նա գնել է քաղաքի հյուրանոցի մի մասը, կարգի բերել եւ բարձրակարգ հյուրանոց դարձրել։ Ասում են, թե նաեւ ավտոմեքենաների լվացման եւ այլ օբյեկտներ ունի։ Ուկրաինայից հետո Վահագն Աբգարյանը հայտնվել է քրեական դաշտում։

Խոսակցությունների համաձայն, նրա կենսագրության մեջ մեծ դեր է խաղացել այն, որ նա դարձել է մայրաքաղաքի գողերից մեկի սանիկը, որն էլ նրան թեւեր է տվել։ Օձունեցին ու Վահագն Աբգարյանը՝ թշնամինե՞ր Ի դեպ, տեղեկություններ կան, որ Վահագն Աբգարյանի հետեւից իսկական որս են հայտարարել օրենքով գողերը։ Տրվում է Արման Կալուժսկու անունը։

Ըստ մյուս աղբյուրների, Կալուժսկին կապ չունի, եւ որ Վահագնը ֆինանսական «ռազբորկաներ» է ունեցել քրեական հեղինակություն Օձունեցու հետ, որն էլ ընկել է նրա հետեւից։ «Հենց նրա հետ հյուրանոցում, թե կաֆեում նստած են եղել, համաձայնության չեն եկել, դուրս են եկել, ու կատարվել է էդ ամենը»,- պատմեց մեզ քաղաքի իշխանական վերնախավին մոտ աղբյուրը։

Պատմում են նաեւ, որ տարիներ առաջ խնդիր է եղել նրանց միջեւ, Վահագնը ինչ-որ հարցում նրան չի ենթարկվել, նույնիսկ կոպտել է՝ ասելով, թե չի պատրաստվում նրա ասածներով շարժվել։ Օձունեցին ընտրությունների ժամանակ հովանավորում էր Արթուր Աբգարյանին։ Նա ընտրություններում ՀՀԿ-ին պարտված Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի երեխաների քավորն է»:

Ավելն` թերթի այսօրվա համարում:

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

«Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…».Մենուա Հարությունյանը`Պետրոս Ղազարյանին

22.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...