Ադրբեջանցի ընտանիքների գործերը թվայնացնելու համար ՀՀ կառավարությունը տարածք կտրամադրի

ՀՀ կառավարությունը միգրացիոն պետական ծառայությանը կհատկացնի 2 մլն 700 հազար դրամ` Երեւանի Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 4/9 հասցեում գտնվող 108 քառ.մետր մակերեսով տարածքը զբաղեցնելու համար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այստեղ պահվում են 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց շուրջ 106 հազար 700 անձնական/ընտանեկան գործեր, եւ այդ տարածքում շարունակվում են դրանց թվայնացման աշխատանքները:

Բայց քանի որ ծառայությունը չունի ներքին ֆինանսական ռեսուրսներ տվյալ հարցի կարգավորման համար, այս նպատակով առաջարկվում է վարձակալել եւ անհատույց օգտագործման տրամադրել ներկայումս զբաղեցրած վերոնշյալ տարածքը: Իսկ վարձակալության ամսական վճարը կկազմի 300 հազար դրամ: Ի դեպ, այն վարձակալվելու է 9 ամիս ժամկետով`տարածքի սեփականատեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Փառանձեմ Հանեսյանից:

Armlur.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով