Ադրբեջանցի օգտատեր Մուրադ Ջաֆարովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Առաջնագծում զինվորական մեքենան պայթել է ականի վրա՝ նահատակներ (զոհ) ունենք Այսօր Ջոջուխ Մարջալու գյուղի մերձակայքում, մեր զինված ուժերի Կամազ մակնիշի ավտոմեքենան պայթել է ստոր թշնամու հակատանկային ականի վրա։ Պայթյունի հետևանքով մեր բանակի 8 զինծառայող նահատակվել է, ևս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավոր զինվորները անմիջապես տեղափոխվել են հոսպիտալ։ Պայթունը լսվել է նաև մերձակայքի բնակավայրերում։ Պաշտպանության նախարարությունը փորձելու է թաքցնել և քողարկել միջադեպը։ Աստված մեր նահատակների հոգին լուսավորի։ Աստծուց մեր վիրավոր զինվորների համար աղջողություն ենք խնդրում։ Տա Աստված մեր նահատակների վրեժը կլուծվի»։
Ստորև պայթունի հետևանքով նահատկված զինծառայողներն են`
Մայոր Սամադով Ռովշան
Լեյտենանտ Սահիբ Ալըև
Զինվոր Վուգար Զահիրով
Զինվոր Մուրադ Հասանով
Զինվոր Ֆարրուխ Ռուսթամով
Ենթասպա Ալիքյարամ Բալադով
Զինվոր Ալի Ֆաթուլաև
Զինվոր Ջեյհուն Ալլահվերդիև
Աղբյուրը՝ times.am