Monthly Archives: Օգոստոսի 2017

ՌԴ-ից ՀՀ տե­ղափոխված հայ վարորդ Հրաչյա Հա­րությունյանն անցնում է պատժի կրման բաց ռեժիմի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ռուսաստանից Հայաստան տե­ղափոխված հայ վարորդ Հրաչյա Հա­րությունյանը վաղվանից անցնելու է պատժի կրման բաց ռեժիմի: Այս մասին մեզ հայտնեց նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը. «Վաղվանից բաց են թողնելու, որ գա տուն, իրիկունը գնա հետ: Ես պետք է կազմակերպեմ, որ նա աշխա­տանքի ընդունվի: Իրեն ասել են՝ մինչև մի տեղ գործի չընդունվես, քեզ բաց չենք թողնի:… Կարդալ ավելին »

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 63 տարեկան

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական… Կարդալ ավելին »

Դիպուկահարի վնասազերծումն ու սելֆիները. ոստիկանության ձեռքերը բացվեցի՞ն ենթադրյալ հանցագործների հանդեպ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը Անկախ Հայաստանի պատմության ընթացքում իր տեսակի մեջ կարծես թե աննախադեպ է: Երեւանի Էրեբունի վարչական շրջանում հանցագործություն կատարելու պահին ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում՝ դիպուկահարի մասնակցությամբ վնասազերծեց հանցագործին, որը արդյունքում մահացավ: Ճիշտ է, Երեւանում դիպուկահարները փողոցում մարդկանց սպանել են, բայց միայն քաղաքական նկատառումներից ելնելով, եւ՝… Կարդալ ավելին »

ՌԴ-ում հայաստանցի վարորդներին չէն տուգանի

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը armtimes.com-ին հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, և կողմերը համաձայնել են խնդիրը… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Բոսնիա և Հերցեգովինայից բարձրաստիճան առաջին այցն է Հայաստան, այն լավ առիթ է համարել անդրադառնալու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու արդյունավետ համագործակցության ձևավորմանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցերը հնարավորություն… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության: Գոն Ցզյաանը ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով, որ AVIC International-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում: Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նիստի սկզբում ընդգծելով, որ այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարևորագույն օրինագծերի քննարկումների շարքը, Նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռևս շատ… Կարդալ ավելին »

Ազարի ամենակրտսեր եղբայրը տեղափոխվել է Չելսի

Լոնդոնի «Չելսին» ձեռք է բերել հունգարական «Ույպեշտի» կիսապաշտպան Կիլիան Ազարին, ով «ազնվականների» կիսապաշտպան Էդեն Ազարի ամենակրտսեր եղբայրն է: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու ակումբի ակադեմիայում: Նշենք, որ Կիլիան Ազարը «Ույպեշտ» էր տեղափոխվել 2015 թվականին: Հունգարական ակումբի կազմում բելգիացին մասնակցել է 42 հանդիպման, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման… Կարդալ ավելին »

Դավիթաշենում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի և թիվ 30, 31 շենքերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կոռուպցիոն մութ պատմություններ և պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություններն են: «Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով»,- ասաց մեր աղբյուրը: Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաեւ Կենտրոնական զինվորական… Կարդալ ավելին »