FBI-ը ներխուժել է Թրամփի ընտրարշավի տնօրենի բնակարան

ԱՄՆ-ի Հետախուզության դաշնային բյուրոյի՝ FBI-ի աշխատակիցները, ներխուժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավի տնօրեն Փոլ Մանաֆորթի բնակարան, այնտեղից առգրավել են մի շարք փաստաթղթեր:

«Ռոյտերզ» լրատվական գործակալության չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, այս ներխուժումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության շուրջ իրականացվող հատուկ հետաքննության շրջանակներում:

Այս կապակցությամբ տեղյակ մի անձ ասել է, որ FBI-ի պաշտոնյաները խուզարկման հրաման ունենալով և առանց նախապես տեղեկացման հուլիսի 26-ին՝ Սենատի տեղեկատվական կոմիտեի անդամների հետ Մանաֆորթի հանդիպումից մեկ օր հետո, ներխուժել են նրա բնակարանը:

Մանաֆորթն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի Ջաերդ Քուշների հետ միասին ներկա է եղել նախագահական ընտրություններից առաջ Թրամփի ավագ որդու՝ Դոնալդ Թրամփ Ջունիերի և ռուսաստանցի փաստաբանի հանդիպմանը:

FBI-ը Ռուսաստանի պաշտոնյաների հետ Թրամփի մերձավորների գործարքի մեջ մտնելու հավանականության շուրջ իրականացվող հետաքննության շրջագծում համագործակցում է Ռոբերտ Մուլերի գլխավորությամբ ամերիկացի դատախազների խմբի հետ:

Գործը քննող քննիչները Մանաֆորթի մասին հետաքննություն իրականացնելուց բացի նաև քննարկում են Թրամփի մերձավորների, այդ թվում նրա փեսայի և ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքըլ Ֆելինի ֆինանսական գործարքները:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով