Daily Archives: 31.08.2017

ՌԴ-ից ՀՀ տե­ղափոխված հայ վարորդ Հրաչյա Հա­րությունյանն անցնում է պատժի կրման բաց ռեժիմի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ռուսաստանից Հայաստան տե­ղափոխված հայ վարորդ Հրաչյա Հա­րությունյանը վաղվանից անցնելու է պատժի կրման բաց ռեժիմի: Այս մասին մեզ հայտնեց նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը. «Վաղվանից բաց են թողնելու, որ գա տուն, իրիկունը գնա հետ: Ես պետք է կազմակերպեմ, որ նա աշխա­տանքի ընդունվի: Իրեն ասել են՝ մինչև մի տեղ գործի չընդունվես, քեզ բաց չենք թողնի:… Կարդալ ավելին »

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 63 տարեկան

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական… Կարդալ ավելին »

Դիպուկահարի վնասազերծումն ու սելֆիները. ոստիկանության ձեռքերը բացվեցի՞ն ենթադրյալ հանցագործների հանդեպ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը Անկախ Հայաստանի պատմության ընթացքում իր տեսակի մեջ կարծես թե աննախադեպ է: Երեւանի Էրեբունի վարչական շրջանում հանցագործություն կատարելու պահին ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում՝ դիպուկահարի մասնակցությամբ վնասազերծեց հանցագործին, որը արդյունքում մահացավ: Ճիշտ է, Երեւանում դիպուկահարները փողոցում մարդկանց սպանել են, բայց միայն քաղաքական նկատառումներից ելնելով, եւ՝… Կարդալ ավելին »

ՌԴ-ում հայաստանցի վարորդներին չէն տուգանի

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը armtimes.com-ին հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, և կողմերը համաձայնել են խնդիրը… Կարդալ ավելին »