Daily Archives: 29.08.2017

Իսրայելի ՊՆ-ն արգելափակե՞լ է Ադրբեջանին անօդաչու սարքերի մատակարարումը

Իսրայելի ՊՆ-ի վերահսկողության բաժինը ժամանակավոր արգելափակել է կարևոր գործընկերոջը 20 մլն դոլարի Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարման գործարքը: Այս մասին հայտնում է NEWSru.com.il կայքը՝ հղում անելով Aeronautics ընկերության հայտարարությանը: Հետաքրքիր է, որ ընկերությունը չի հրապարակում գործընկերոջ անունը, սակայն հայտնում  է, որ խոսքը մի պետության մասին է, որն Իսրայելի հետ ունի սերտ տնտեսական հարաբերությունները : Կայքը նաև ընդգծում է, որ  Aeronautics-ի… Կարդալ ավելին »

Մոգերինի. ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Բազմիցս կրկնել ենք, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և այն տպավորությունն ունենք, որ առաջիկա ամիսներին պիտի կրկնենք այս հարցը, քանի որ դա առնչվում է միջազգային անվտանգությանը»: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը ամառային արձակուրդներից հետո Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների 2017 թվականի համաժողովի բացման հանդիսության ժամանակ կողմնակի կերպով պատասխանելով… Կարդալ ավելին »

Իսրայելը սպառնացել է, ռմբակոծել Բաշար Ասադի պալատը

Իսրայելի մի պատասխանատու ասել է, որ եթե ԻԻՀ-ն շարունակի ընդլայնել Սիրիայում իր ազդեցության ոլորտը, Իսրայելը կռմբակոծի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պալատը: ԻՌՆԱ-ն հղում կատարելով «Ջեռուզալեմ Փոստ» օրաթերթին հաղորդել է, որ իսրայելցի մի պատասխանատու, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, Ռուսաստանի կառավարությանը սպառնացել է, որ եթե տարածաշրջանում լուրջ փոփոխություններ տեղի չունենան, Թել Ավիվն իր ամբողջ ջանքն ի գործ… Կարդալ ավելին »

Պայթյուն` Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ

Աֆղանստանի մայրքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Երեքշաբթի առավոտյան, մահապարտն իրեն պայթեցրել է Քաբուլի Վազիր Աքբարխան թաղամասում, «Քաբուլ բանկ»-ի և ԱՄՆ-ի դեսպանատան շենքի մոտ: Նախնական տվյալներով, զոհվել է մեկ և վիրավորվել է ութ մարդ: Անցած երկու ամիսների ընթացքում, Քաբուլում, հատկապես վազիր Աքբարխան թաղամասում, որտեղ տեղակայված են մեծ թվով դեսպանատներ ու ռազմական կենտրոններ,… Կարդալ ավելին »

Տարհանվել է Հյուսթոն քաղաքի բնաչությունը

ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Հյուսթոնի քաղաքապետ Սիլվեսթեր Թըրները հայտարարել է, որ ավելի քան երեք հազար մարդ է փրկվել Հարվի փոթորկից: Հյուսթոնի քաղաքապետն ասել է, որ քաղաքի գլխավոր փողոցները օվկիանոսի են նմանվել: Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի առափնյա գվարդիան հայտարարել է, որ ժամում ավելի քան հազար զանգ է ստացել փրկելու և օգնելու համար: Հյուստոնի պատասխանատուների խոսքերով,  քաղաքի գլխավոր… Կարդալ ավելին »

Գեներալ Սեյրանը դառնում է 50 տարեկան. Խնջուքին ներկա է լինելու Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական էլիտան սեպտեմբերի 3-ին պատրաստվում է մեծ շուքով նշել ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակը։ Գեներալը որոշել է «չաղ ու բախտավոր» խնջույք կազմակերպել, որին ներկա կլինի իշխանական ողջ էլիտան, հյուրեր արտերկրից։ Սեյրան Սարոյանի հարազատներն արդեն մոտ մեկ ամիս է՝ նախապատրաստվում են այդ օրվան։ Թեեւ նրանք ասում են, որ դեռեւս հայտնի չէ,… Կարդալ ավելին »

Տևական ժամանակ լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Սեբաստիա փ. 141, Շիրազի փ. 48, Մարգարյան փ. 25, 27, Ֆուչիկի 1-ին նրբ. 6, 2-րդ նրբ. 4, 5, 7 շենքերը, Խաղաղ Դոնի 31շենքի 1-3 մուտքերը, 10:30-16:30 Վիլնյուսի փ. 3,… Կարդալ ավելին »

Նաիրիտում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է

«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Օգոստոսի 29-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ: