Daily Archives: 28.08.2017

Մահացել է ռեժիսոր Անտոն Աղայանցը

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքի 77-րդ տարում Երևանում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը։ Ծնվել է Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում: 1963թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Հեռուստաթատրոնում բեմադրել է Սկառնաչչիի և Տարաբուզիի «Սինյոր Պապագատտո», Քալանթարյանի… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ. Այսօր աշխատեք հենց օրվա սկզբից լուրջ տրամադրվել և ուրիշների համար մտահոգվել նույնքան, որքան ինքներդ ձեզ համար։ Մեծանում է ստեղծագործական ներուժը, հնարավոր են հաջողություններ գործունեության նոր ոլորտներում։ Օրը հարմար է ավելի փորձառու գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար, նրանց գիտելիքներն ու հմտությունները ձեզ համար օգտակար կլինեն։ Օրվա երկրորդ կեսը տարբերվում է անբարենպաստ զգացմունքային ֆոնով։ Օրվա այս… Կարդալ ավելին »

Նյու Յորքի իրավապաշտպան կառույց. Թրամփը Հիտլերի կրկնօրինակն է

ԱՄՆ-ում իրավապաշտպան մի կառույց հայտարարել է, որ այդ երկրի նախագահը և Նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերն ունեն ընդհանրություններ: «Ինդիփենդենթ» բրիտանական օրաթերթի կայքէջի հաղորդման համաձայն՝ Նյու Յորքում հաստատված «Աննա Ֆրանկ» իրավապաշտպան կենտրոնն ընդգծել է. «Նացիստական Գերմանիայում 1930-ական և 1940-ական թվականներին իրականացված հալածողական քաղաքականությունները կրկնվում են ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում»: Կենտրոնն իր ուսումնասիրության ընթացքում ներկայացրել է Թրամփի կառավարության… Կարդալ ավելին »

Հաբեթնակ Կուրղինյան. Ցանկանում էի, որ տղաները մինչեւ վերջ պայքարեն

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփեց Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հանդես եկած իր սաների մրցելույթների արդյունքները. «Արդյունքը նորմալ է: Ես հատուկ մեդալ չէի ակնկալում: Ցանկանում էի, որ նրանք գոտեմարտեն ամբողջ ուժով, մինչեւ վերջ: Այդ ժամանակ էլ մեդալներ կլինեն: Գարիկ Բարսեղյանից, Վալոդյա Ֆրանգուլյանից եւ Գրիգոր Գրիգորյանից ավելին… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 28-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Սեբաստիա փ. 80, 141, Ծերենցի փ. 3, 5, 7, Մարգարյան փ. 25, 27, 29, 29/1, 29/2, Աբելյան փ. 3, 5, 7, Էստոնական փ. 6, Հալաբյան փ. 27, 31, 31/5,… Կարդալ ավելին »

Թերեզա Մեյը Brexit-ից հետո վայր կդնի իր լիազորությունները

Բրիտանիայի վարչապետը հայտարարեց, որ ԵՄ-ից այդ երկրի հեռանալու գործընթացի՝ Brexit-ի ավարտին, վայր կդնի իր լիազորությունները: «Էքսպրես» ինտերնետային կայքի հաղորդման համաձայն՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին կհրաժարվի վարչապետի պաշտոնից: Թերեզա Մեյն այն պայմաններում է հայտարարել իր հրաժարականի մասին, երբ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության շարքերում լարվածությունն ու տարաձայնությունը սրվել է: Որոշված է, որ… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ազգային ժողովը կարող է քաղաքացիություն շնորհել հայերին

Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր Էլման Մամեդովը աղմկահարույց ու հակասություններով լեցուն հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հայերին կարող է թույլատրվել ադրբեջանական քաղաքացիություն ստանալ: Բաքվի իշխանություններին մոտիկ կանգնած պատգամավորն այն պայմաններում է հայերի քաղաքացիական իրավունքների մասին հայտարարում, երբ այդ երկիրը պատերազմի մեջ է Հայաստանի հետ և այդ երկրում բնակվող ազգություններն, այդ թվում թալիշները շարունակ ճնշման են ենթարկվում… Կարդալ ավելին »