Ամենօրյա արխիվներ: 15.08.2017

Ոստիկանությունը որոնում է «Գայանե Մանուկյան» ֆեյսբուքյան օգտատիրոջը, որը սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանին սպանության սպառնալիքներ էր տվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և հայտնել, որ տևական ժամանակ է, Facebook սոցիալական ցանցի «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը սպանության սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ սիրված երգչուհու հայտնած տեղեկությունները պարզելու և նշված օգտատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։ Կա վարկած, որ… Կարդալ ավելին »

Երևան-Արմավիր երթուղի շահագործող ընկերությունը փաստի առաջ է կանգնել. փորձում են գործարարից խլել բիզնեսը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան-Արմավիր երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն փաստի առաջ է կանգնել: Ընկերության ներկայացու­ցիչների պնդմամբ՝ ար­հեստական խոչընդոտներ է ստեղծվում իրենց համար, որպեսզի այս բիզնեսը տա­նեն սնանկության եւ տիրա­նան դրան: 2001 թվականին իրավաբանա­կան անձանց պետական ռեգիստ­րում գրանցված այս ընկերությունը մի շարք երթուղիներ սպասարկե­լուց բացի, ուղեւորափոխադրում է իրականացնում Երեւան-Արմավիր ուղղությամբ: Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանից… Կարդալ ավելին »

Ինչ ճակատագիր է սպասվում ԵՏՄ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՏՄ ապագային, այնքան էլ լավատեսական կանխատեսումներ չի արել: «Հիմա ես չէի ցանկանա շատ լավատեսական կանխատեսումներ անել, բայց չէի էլ ցանկանա այդ միության ավարտը տեսնել: Ես այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր հեռուն գնացող կանխատեսումներ են անում,… Կարդալ ավելին »

Կրակոցներ Վանաձորում

2017 թվականի օգոստոսի 14-ին` ժամը 22:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Էդմոն Սեյրանի Հարությունյանը: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում… Կարդալ ավելին »

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Օգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար), և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» 1 ջրատար ավտոմեքենան իրականացնում է հերթապահություն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին: Դեպքի վայրում են ՄՓՎ պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը և ՄՃԿԿ պետ փ/ծ… Կարդալ ավելին »

«ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռն իրականացրեց առաջին թռիչքը

Օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը: Ռուսական «ԻԼ-76»-ն այս պահին (08:50-ին) իրականացնում է առաջին թռիչքը: Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-15:00 Նուբարաշեն 11-րդ փողոցի 1-3, 5-7, 9-16, 19-23 շենքերը, Նուբարաշեն 9-րդ փողոցի վերջնամասի սեփական տները, Բ թաղամասը, թիվ 175 դպրոցի շենքը, 10:00-16:00 Էստոնական փ. 4, 10, 12, 12/1, 14, Հալաբյան… Կարդալ ավելին »

Օգոստոսի 15-ի աստղագուշակ

Խոյ: Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է պարզվի , որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար,իսկ օտրերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն: Անձնական կյանքում նախընտրում եք թեթև ֆլիրտ և ոչ մեկի համար գլուխ չեք կորցնում: Լուրջ… Կարդալ ավելին »

Նոր բողոքի ալիք կալանավորների շրջանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում: Տեւական ժամանակ է` «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում ՔԿՀ-ներում կալանքի տակ գտնվող անձանց հարազատները` դժգոհելով, որ կալանավորների դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավորների` այլ գործերով խորհրդակցական սենյակում կամ արձակուրդում գտնվելու կամ էլ տեխնիկական խնդիների պատճառով: Իրավիճակը ավելի շատ սրվել է վերջին երկու ամիսներին: Պատճառը քաղաքական… Կարդալ ավելին »