Ամենօրյա արխիվներ: 14.08.2017

Դանակահարություն Եղվարդի խճուղում

Օգոստոսի 11-ի կեսգիշերին և գիշերն անց ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգեր հնչեցին, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել է, որ նրանք օգոստոսի 11-ին, ժամը 23-ին, Եղվարդի խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ վիճաբանել են մի քանի անձանց հետ, որի ընթացքում վերջիններս իրենց մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ են հասցրել երկու երիտասարդներին: Ոստիկանները պարզել… Կարդալ ավելին »

ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովն հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ կտրամադրի հայաստանին «Խոսրովի անտառ»-ի հրդեհը մարելու համար

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-15:00 Սարյան փ. 4, 6, 8, 10, 14, Դեմիրճյան փ. 27/1, Արամի փ. 24, 26 շենքերը, Նուբարաշեն 1-ին փ. 1-21, 3-րդ փ. 2-41, 4-րդ փ. 1-9, 6-րդ փ. 26, 28,… Կարդալ ավելին »

Օգոստոսի 14-ի աստղագուշակ

Խոյ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել:Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը, ուժասպառ անող ֆիզիկական մարզումները՝ ցանկալի չեն:   Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին, մտերիմներին, դա դրական կազդի ձեր… Կարդալ ավելին »

Հյուսիսային պողոտայում մի խումբ աղջիկներ՝ «կոկոնները տաքացրած», հարձակվել են բժիշկների վրա

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 1-03 շտապօգնության ծառայությունը ահազանգ է ստանում, որ Հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկանգառում անօգնական աղջիկ կա և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն շտապօգնության բժիշկները՝ ընդհանուր բրիգադի բժիշկ՝ 48-ամյա Առնոլդ Ավանեսովի գլխավորությամբ մեկնում են Հյուսիսային պողոտա, սակայն այնտեղ գտնվող Կարինե Գևորգյանի ընկերուհիները,… Կարդալ ավելին »

Կրակոցներ աջափնյակում

Օգոստոսի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի արյունահոսող հրազենային վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1987 թ. ծնված Բարսեղ Գ.-ն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ հրազենային վնասվածքը պատճառել է 1989 թ. ծնված Հայկ Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 12-ին, ժամը 23.10-ին, ներկայացել է քննչական բաժին,… Կարդալ ավելին »

Սևանա լճում զինծառայող է ջրահեղձ եղել

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Նորաշեն գյուղի հարակից լողափում, քաղաքացի է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Սևանի հրշեջ-փրկարարներն ու ջրասուզակները։ Ժամանել են նաև ոստիկանության… Կարդալ ավելին »

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Շահումյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հայտնաբերվել է տղամարդու դի

Նախօրեին` ուշ երեկոյան, Դավթաշեն թաղամասում տղամարդու դի է: «Փաստինֆո»–ի տեղեկություններով` դակի ինքնությունը դեռևս պարզված չէ, սակայն տղամարդը մոտ 60 տարեկան է: Հայտնի է դարձել նաև, որ թեև տղամարդու դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն դիակի որոշ հատվածներ հոշոտված են եղել, մասնավորապես` ձեռքերը, գլուխը, ողերի hատվածնրում ևս հոշված հետքեր են եղել: