Ամենօրյա արխիվներ: 13.08.2017

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը դադարեցրել է միգրանտների փրկության առաքելությունը

«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը հայտարարել է Միջերկրական ծովում միգրանտների փրկությանն ուղղված գործունեությունը դադարեցնելու մասին՝ լիբիական առափնյա ծառայության սպառնալից գործողությունների եւ իտալական կառավարության կողմից ստեղծած խոչընդոտների պատճառով, հաղորդում է Reuters-ը: «Մենք դադարեցնում ենք մեր գործունեությունը, քանի որ լուրջ սպառնալիք ենք զգում լիբիական առափնյա ծառայության կողմից… Մենք չենք կարող վտանգի ենթարկել մեր աշխատակիցներին»,- հայտարարել է… Կարդալ ավելին »

Օգոստոսի 13-ի աստղագուշակ

Խոյ: Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Բացի այդ, մտերիմները ևս կծանրաբեռնեն ձեզ իրենց խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք,… Կարդալ ավելին »

«Եդիութ Ահարանութ». Միջազգային հանցագործների մեծ մասը թաքնված են Իսրայելում

Իսրայելական ̀ «Եդիութ Ահարանութ» օրաթերթը բացահայտել է, որ Միջազգային ոստիկանության՝ «Ինթերփոլ»-ի կողմից հետախուզվող իսրայելցի հանցագործների թիվը գերազանցում է այն երկրներին, որտեղ մեծ թիվ են կազմում միաֆիական խմբավորումները: «Ղոդսենա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` «Եդիութ Ահարանութ» օրաթերթը գրել է. ««Ինթերփոլ»-ի կողմից հետախուզվող 45 հանցագործներ թաքնվում են զավթված Պաղեստինում, որոնց մեջ են մտում մարդու օրգանների վաճառականներ, մանկապիղծներ, կեղծարարներ… Կարդալ ավելին »

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Շառլոտզվիլ քաղաքում բռնությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շառլոտզվիլ քաղաքում բռնությունների հետևանքով մինչ այժմ զոհվել է մեկ մարդ: Շաբաթ օրը ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել Շառլոտզվիլ քաղաքում հակացեղապաշտական հանրահավաքի մասնակիցներին: Դեպքի հետևանքով վիրավորվել է առնվազն 19 մարդ, որոնցից մեկը ստացած ծանր վերքերի զոհվել է: Տեղական աղբյուրները նաև տեղեկացրել են Շառլոտզվիլում տեղի ունեցած միջադեպի վայրում Վիրջինիայի ոստիկանության ուժերի ուղղաթիռի կործանվելու մասին: Ուղղաթիռի… Կարդալ ավելին »

Այսօր օգոստոսի 13-ը Ձախլիկների միջազգային օրն է

Օգոստոսի 13-ին նշվում է Ձախլիկների միջազգային օր (International Left‑Handers Day): Օրը որոշվել է ըստ «Ձախլիկների օրինագծի», որը ընդունվել է 1976 թվականին, ԱՄՆ-ի Տոպիկա քաղաքում գտնվող Ձախլիկների միջազգային կոնֆեդերացիայի կողմից: Ըստ Calend-ի՝ ձախլիկների զանգվածային շարժումը սկսվել է 1980 թվականին ԱՄՆ-ում` աշխատանքից հեռացված ձախլիկ ոստիկան Ֆրանկլին Ուինբորնին նվիրված բողոքի ակցիայի ժամանակ, որը ատրճանակի պատյանը կրում էր ձախից,… Կարդալ ավելին »