Ամենօրյա արխիվներ: 12.08.2017

Երևանում տաքսու վարորդը հնդիկ ուղևորից 700 դոլար է պահանջել՝ որպես ուղևվարձ

Ազգությամբ հնդիկ տղամարդը Բարեկամության հրապարակից Երևանի մեջ մեկ այլ վայր տեղափոխվելու համար տաքստիստին վճարել է 700 ԱՄՆ դոլար: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Բարեկամության հրապարակից հնդիկ տղամարդը նստել է տաքսի ավտոմեքենա և խնդրել իրեն տեղափոխել Ջեյմս Բրայմսի փողոց: Վարորդը նրան տեղափոխել է, սակայն որպես ուղևավարձ նրանից վերցրել է 700 ԱՄՆ դոլար:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Օգոստոսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ` հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Չնայած առաջնագծում պահպանվող հարաբերական հանգիստ իրադրությանը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են իրականացնել զգոն և աչալուրջ մարտական հերթապահություն` իրենց ձեռքում պահելով մարտավարական նախաձեռնությունը:   ԱՀ ՊՆ… Կարդալ ավելին »

ֆրանսիա-Հայաստան մշակութային նոր կամրջի «ճարտարապետները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փարիզի “AYP FM-99,5” հայկական ռադիոկայանի հաղորդավար, «Այս օրը պատմության մեջ», «Հայաստանի արահետներով» ու «Արևմտյան Հայաստանի արահետներով» ռադիոհաղորդումների հեղինակ-վարող Արտակ Թադևոսյանը և հեղինակ-կատարող, լրագրող, հաղորդավար, «Հանդես» փրոդաքշնի հիմնադիր տնօրեն Արմանին, սկսել են միասին աշխատել բազմաթիվ նոր նախագծերի վրա: Երկարատև համագործակցության մեկնարկն արդեն տրված է, որի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից “AYP FM-99,5”-ի ռադիոեթերից մշտապես կհնչեն Արմանիի հեղինակային ստեղծագործությունները:… Կարդալ ավելին »

Երեխաները ականատես են եղել հոր սպանությանը. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է. Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն Ճա­ճոյի Էդոյի որդու աղմկահարույց սպանությունից մոտ չորս ամիս անց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից որևէ մեկը չի հետաքրքրվել ո՛չ երեխաների, ո՛չ էլ սպանության մեջ մեղադրվող կնոջով: Այս մասին «Առավոտին» հայտնեց բաժնի պետ Սա­սուն Խեչումյանը: «Հիշեցնենք, որ ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի՝ սպանվածի երեխաներից մեկը քաղցկեղով հիվանդ… Կարդալ ավելին »

Oգոստոսի 12-ի աստղագուշակ

Խոյ: Հեշտությամբ հաջողության հասնելու հույսեր չփայփայեք: Այսօր ձեր մտահաղացումները միշտ չէ, որ հավանության կարժանանան: Ամենահետաքրքիր գաղափարնենրն անգամ կասկածի տակ կառնվեն, սակայն հուսահատվելու կարիք չկա, ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի: Հնարավորություն կունենաք վերականգնել հին ընկերական կապերը, իսկ նոր գործընկերների հետ խորհուրդ է տրվում առավել զգույշ լինել: Ընտանիքում ներդաշմակ մթնոլորտ կտիրի: Եթե ժամանակին ընդունեք ձեր սխալները, հետևեք… Կարդալ ավելին »

Ադրբեջանը հզորացնում է Նախիջևանում իր ռազմական ներուժը.Eurasianet

Ադրբեջանը հզորացնում է Նախիջևանում իր ռազմական ներուժն, այս մասին Eurasianet-ին հայտնել է բրիտանական «Chatham House» վերլուծական կենտրոնի՝ Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով գիտաշխատող Զաուր Շիրիևը: Նախիջևանը Երևանին և Հայաստանի մյուս ստրատեգիական կարևոր կետերին ամենամոտ տարածքն է Ադրբեջանի կազմում: Հետևաբար, պատերազմի վերսկսման դեպքում այն դառնալու է ամենաթեժ կետերից մեկը: Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը Նախիջևանում ստեղծել է նոր հատուկ… Կարդալ ավելին »