Ամենօրյա արխիվներ: 11.08.2017

Հարուցվել է քր. գործ. ՀՀ ՊՆ գնդապետի կողմից ՃՈ տեսուչի հանդեպ բռնի գործողությունների կատարման առթիվ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017թ. օգոստոսի 6-ին Երևան-Սևան ավտոմայրուղու տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչ Տ. Ն.-ն փորձել է կանգնեցնել… Կարդալ ավելին »

Ավարտվել է Երևանում 57-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ, 1960թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 57-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր 2017թ. հունվարի 20-ին` ժամը 20:55-ին,  Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում` կրծքվանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական… Կարդալ ավելին »

Հայաստանում դժվար է բիզնես անել` առանց կրիմինալ հարցերում հայտնվելու. գործարար

Գործարար, բանան ներկրող ընկերություններից մեկի՝ «Տրոպիկա»-ի սեփականատեր Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է իր հետ կատարվածին։ Հիշեցնենք, երեկ գիշեր ազոտական թթու էին լցրել  ընկերությանը պատկանող սառնարանների ճնշակների վրա։ «Ոստիկանության փորձագիտական բաժնից եկան, հետազոտեցին, նմուշներ վերցրեցին, իրենց նախնական եզրակացությամբ էլ ծծմբաթթու էին լցրել կոմպրեսորներին։ Հետո սոդայով ու սոդայաջրով լվացինք մի քանի ժամ, կարծես մաքրվեց, մենակ շարժիչների… Կարդալ ավելին »

Բնակարանային գողություն Թաթարստանում

Օգոստոսի 10-ին, ժամը 12-40-ին, հայտնաբերվել և ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 1995 թ. Դավիթ Բ.-ն, որը 2015թ. ապրիլի 30-ից Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազություն:

Գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց

Օգոստոսի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 19 երթուղու ավտոբուսի սրահում 1961 թ. ծնված Օվսաննա Փ.-ի դրամապանակը գողանալու մասին: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը օգոստոսի 10-ին, ժամը 15-ին, «Ռոսիա» տոնավաճառի մոտից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես հետո′ կխոսեմ. Վահան Շիրխանյանը պատասխանել է ArmLur.am-ի թղթակցի հարցերին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քիչ առաջ հետաձգվեց «զինված խմբի» գործով դատական նիստը, քանի որ ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը բացակայում էր: ArmLur.am-ի թղթակցին հաջողվել է մի քանի հարց ուղղել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանին: Մեր թղթակցին, մասնավորապես, հաջողվել է հետաքրքրվել Շիրխանյանի առողջական վիճակով. «Ո՞նց պետք է… Կարդալ ավելին »

Սկզբից՝ մտածելակերպը, հետո՝ խորհրդանիշները. Առավոտ

Հայաստանում կոմունիստական ղեկավարների եւ գործիչների, օտարազգի հայտնի դեմքերի անունները կրող փողոցները, դպրոցները անվանափոխելու հարցը պարապ խոսակցություն չի՝ դա ուղղակիորեն կապ ունի այն արժեհամակարգի հետ, որի հիման վրա պետք է զարգանա մեր պետությունը: Առայժմ արժեհամակարգ չկա. 80-ականների երկրորդ կեսի խորհրդահայ մտավորականների առավել առաջադեմ մասը (նրանք այնուհետեւ կազմեցին Ղարաբաղան շարժման կորիզը), ինչպես նաեւ նախկին խորհրդային այլախոհները, իհարկե,… Կարդալ ավելին »

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ընթացիկ ցուցակում բարձրացավ երկրորդ տեղ

Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարում հաջող մասնակցության շնորհիվ տասը կետով բարձրացրել է անհատական վարկանիշը եւ ՖԻԴԵ-ի ընթացիկ ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Արոնյանը զիջում է միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: aravot.am

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ֆուչիկի փ. 9, Մարգարյան փ. 10, Շիրազի փ. 6, 8, 10, 12, 14, 36, Ռ. Մելիքյան փ. 2/2, 2/3, 24/2, 26/1, 30Բ, Լազոյի փ. 6, Անդրանիկի փ. 46, 50,… Կարդալ ավելին »