Ամենօրյա արխիվներ: 10.08.2017

Վաշինգտոնում բողոքում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ Թրամփի որդեգրած դիրքորոշման դեմ

Վաշինգտոնի և Փխենյանի միջև լեզվակռիվը սրվելով, ԱՄՆ քաղաքացիները հավաքվել են Սպիտակ տան առջև` բողոքելու Հյուսիսային Կորեայի նկատմամբ Դոնալդ Թրամփի դիրքորոշման դեմ: Հանրահավաքի մասնակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջերս Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի մեջ մտնելու, նախագահ Թրամփի սպառնալի հայտարարության կապակցությամբ: Հյուսիսային Կորեան չորեքշաբթի առավոտյան հայտարարել է, որ  խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ B-52 ռմբակոծիչներին… Կարդալ ավելին »

Օբյեկտիվ նախաքննության արդյունքում անձին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ բռություն գործադրելու համար

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի  և օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ալիկ Ալոյանը, անհիմն վիճաբանություն հրահրելով, բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի պետի տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի նկատմամբ՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այսպես, նախաքննությամբ… Կարդալ ավելին »

Հոգեկան հիվանդ որդին դանակով սպանել է հորը

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Մարտին Ա.-ի գործի քննությունը: Քրեական գործը հարուցվել է դիտավորյալ սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Գործով մեղադրանք է առաջադրվել 46-ամյա Մարտինին: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի փետրվարի 16-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Գոռավան գյուղի իրենց տանը Մարտինը կենցաղային հողի… Կարդալ ավելին »

ՀԱՅ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԸ

Այս տարի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին մասնակցում են19 երկրների թիմեր` 3 անձնակազմով: Տանկային բիաթլոնի հայկական անձնակազմն ամենաերիտասարդն է: Տանկերի ձայնը խլացնող երկրպագուների  գոռում–գոչյուններ, կշռադատված ու երբեմն էլ հակասական մրցավարական որոշումներ,կիզիչ արեւ եւ տանկիստների լարվածություն. այս ամենին կարելի էրականատես լինել Ալաբինոյում ընթացող միջազգային տանկայինբիաթլոնի բոլոր փուլերում: Այս տարի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին մասնակցում էին թիմեր 19 երկրներից`… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն խոչընդոտել է ռուսական ուղևորատար ինքնաթիռների դեպի Իրան արտահանմանը

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտում համապատասխան իրավական ընթացակարգերի ձգձգման պատճառով, ռուսական Sukhoi Superjet 100 ուղևորատար ինքնաթիռներ  Իրան արտահանելու մասին քանի միլիարդ դոլարի պայմանագիրը խափանվել է: Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, ռուսական ինքնաթիռների վաճառքի մասին պայմանագիրը խափանվել է, իսկ  Sukhoi-ի մրցակիցներ Boeing- ը և  Airbus- ը, համապատասխանաբար 16.6 և 18 միլիարդ դոլարի արժողությամբ  պայմանագրեր են կնքել Իրանի հետ: ԱՄՆ… Կարդալ ավելին »

Կառավարությունը հավանություն է տվել էլեկտրաէներգիայի ոլորտում խոշոր ներդրումային ծրագրին. առաջիկայում կներկայացվի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր պետական գույքի վարձակալության տրամադրման կարգի վերանայման անհրաժեշտությանը: Վարչապետը նշել է, որ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված… Կարդալ ավելին »

Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է

Օբյեկտիվ նախաքննության նպատակով 03.08.2017թ.-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` բազմադրվագ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի քննությամբ բացահայտվել է անձի կողմից ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու հետ կապված հանցագործության նոր դեպք: Այսպես, 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես… Կարդալ ավելին »

ԱՄՆ­-ն Իրաքի հյուսիսում նոր ռազմակայան է կառուցում

Իրաքի հյուսիսում գտնվող Թալ­Աֆար քաղաքի մոտակայքում ԱՄՆ պատրաստվում է նոր ռազմակայան հիմնել: Ինչպես հաղորդում   է «Արմենպրես»­ը՝   վկայակոչելով   ՏԱՍՍ­ը, Թալ­Աֆար   քաղաքն  արդեն   երեք տարի է, ինչ   վերահսկվում է   «Իսլամական   պետություն»  ահաբեկչական Խմբավորման  կողմից: Ռազմակայանի ստեղծումը հիմնականում պայմանավորված է ահաբեկիչներից Թալ­Աֆարի ազատագրման և Իրաքի   հյուսիսում ԻՊ­ի դեմ պայքարի ծավալման նպատակով: Ռազմակայանի կառուցումը կիսով չափ ավարտված է: Արդեն  … Կարդալ ավելին »