Ամենօրյա արխիվներ: 09.08.2017

Հայաստանում Չինաստանի դեսպանությանը տրամադրվել է 40 000 քմ տարածք

Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենքը կառուցողները` հայ եւ չինացի շինարարները,  հյուրերին դիմավորում են  առանձնահատուկ  հյուրընկալությամբ ու ջերմությամբ. բոլորին՝ ծափողջույններով: 2 տարի հետո 40 հազար քառակուսի մետր տարածքում՝ Ծովակալ Իսակովի 17/4 հասցեում կլինի Հայաստանում Չինաստանի դեսպանատունը:  Դեսպանատունը իր տարածքով զիջելու  է միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը։ «Չինաստանն ավելի լավ ներկայացված կլինի այս երկրում, և դա, իհարկե, օրինաչափ… Կարդալ ավելին »

Մի աղջիկ կա՝ խելքից թեթեւ, իրար հետ օգտագործել են». Պաշտոնյան՝ դանակով իրար հետ վիճած եղբայրների մասին. Առավոտ

Նախօրեին Իջեւանում աղջկա պատճառով վիճած եղբայրներից մեկի ղեկավարը մանրամասներ է պատմում դեպքից: Վիճաբանած եղբայրներից Աշոտ Ջուլհակյանն աշխատում է Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայություն հիմնարկում: Հիմնարկի տնօրեն Սամվել Չիբուխչյանն Aravot.am-ին պատմեց. «Նրանք… ոնց ասեմ, մի քիչ սիրուն չէ ասել… մեր աշխատակիցն է, բայց վատ իմաստով՝ ամենավերջին աստիճանի ընտանիք են: Ամուսին, կին նրանք չեն տարբերում՝ որը որինն է:… Կարդալ ավելին »

Կրակոցներ Երևանում

Օգոստոսի 8-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 1.10-ին Վ. Վահյան փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Դ.-ն իր տան պատուհանից ատրճանակից կրակոցներ է արձակել: Ըստ նախնական տեղեկությունների՝ օգոստոսի 8-ին, ժամը 1-ից մինչև ժամը 1.30-ն ընկած ժամանակահատվածում Աշոտ Դ.-ն իր տան 2-րդ հարկի պատուհանից վիճաբանել է իրեն անծանոթ անձանց հետ, որի ընթացքում ատրճանակից օդ… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտետսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով: Իր ելույթում վարչապետը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: «Մեր մարզային այցելությունների և անցկացված հետազոտությունների հիման վրա կարևորել ենք հետևյալ ուղղությունները՝ հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝… Կարդալ ավելին »

«Արմենիա» ՀԲԿ դիագնոստիկայի մոտ դիակ է հայտնաբերվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին տղամարդու դիակ է հայտնաբերվել «Արմենիա» ՀԲԿ դիագնոստիկայի մոտ։ Մահացածը մոտ 60-65 տարեկան է, սակայն նրա ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Oգոստոսի 9-ի ատղագուշակ

Խոյ. Այսօր ձգտեք խուսափել ցանկացած ռիսկային ձեռնարկումներից. նվազագույն է այն բանի հավանականությունը, որ ձեր բախտը կբերի և դրանք հաջողությամբ կպսակվեն: Ցանկալի չէ կարևոր որոշումները միայնակ կայացնելը, նախընտրեք խորհրդակցել ձեր համար վստահելի մարդու հետ: Մեծ է բիզնեսում սխալներ թույլ տալու հավանականությունը: Այսօր դուք, ինչպես երբեք, հակված եք չմտածված, ծայրահեղ քայլերի: Երբեմն դուք շոկի մեջ եք գցում… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նար-Դոսի փ. 1, 4 շենքերը և 36, 36Ա, 39-51, 1-ին նրբ. 43-45 սեփական տները, Տիգրան Մեծի պող. 36Դ, 36Ե, 52, 53, 54, 54Ա, շենքերը, Տիգրան Մեծի նրբ. 3, 3Ա,… Կարդալ ավելին »

Պուտին․ Ռուսաստանը մտադիր է երաշխավորել Աբխազիայի անվտանգությունն ու անկախությունը

Ռուսաստանը մտադիր է այսուհետ էլ երաշխավորել Աբխազիայի անվտանգությունն ու անկախությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ «Մենք խոսելու շատ թեմաներ ունենք, բայց գլխավորն այն է, որ մենք Աբխազիայի հետ առանձնահատուկ հարաբերություններ  ունենք։ Մենք հուսալիորեն երաշխավորում ենք Աբխազիայի անվտանգությունն ու ինքնուրույնությունը, անկախությունը։ Վստահ եմ,… Կարդալ ավելին »

Օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն

Օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 9-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ից պահանջել են դադարեցնել Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները

ԱՄՆ-ում հակապատերազմ վեց խմբեր պահանջել են վերջ տալ Սիրիայի օդային սահմաններում ամերիկյան ռազմական ինքնաթիռների գործողություններին: ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության երեքշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ում հակապատերազմ վեց խմբեր Վաշինգտոնում գումարած նիստում ԱՄՆ-ի կառավարությանը կոչ են արել ամերիկյան ռազմական ինքնաթիռները հեռացնել Սիրիայի օդային սահմաններից: «Ռութս Աքշեն» հակապատերազմ հաստատության տնօրեն Նորման Սալոմոնն այդ նիստում ասել է. «Այս հաստատությունն ու հինգ… Կարդալ ավելին »